«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մի ողջ ժողովրդի դրել են գոյության հարցականի տակ

Մի ողջ ժողովրդի դրել են գոյության հարցականի տակ
07.09.2023 | 17:43


Մենք դեռ ժամանակ ունեինք կառուցելու մեր անվտանգային ցանցը, բայց դա չարեցինք, փոխարենը մեր միջի վատագույն տեսակը, այն, որ այսօր լոպազանում, իսկ երեկ պատերազմից փախչում էր հազար ու մի պատճառով, ամեն գնով Հայաստանի համար նոր թշնամի է փորձում ստեղծել, ընդ որում՝ ավելի համառ ու ավելի հանդուգն թշնամի։

Վաղը այս լպրծուն տեսակը կրկին կփախչի, հույս ունենալով, որ անմեղ մարդիկ իր փոխարեն կկռվեն և Հայրենիք կփրկեն: Իսկ այս տեսակը` ինքնահավան, դատարկ «գիտունիկ», մինչ պատերազմը՝ զորավար, պատերազմի ժամանակ՝ վախկոտ դասալիք, կվերադառնա այլոց դիակների վրա քայլելով ու բիզնես անելով։

Այսօր այդ լպրծուն տեսակը, որ նաև չափազանց ագրեսիվ ու լրբենի վարքագիծ ունի, Հայաստանի համար նոր թշնամիներ ստեղծելով՝ մի ողջ ժողովրդի դրել է գոյության հարցականի տակ։

Սա էլ կհաղթահարենք, բայց այս տեսակը Հայաստանում այլևս երբեք չպետք է ձայնի ու կարծիք ձևավորելու համարձակություն ունենա։

Վաղվա կռվին էլի նույն տղերքն են գնալու, ինչ՝ 2020-ին, և իրենց ուսերին է մնացել ու մնալու Հայաստանի ճակատագրի ծանր բեռը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ